Իհարկե, գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի
գեղեցկության իր գաղտնիքները: Սակայն գոյություն ունեն հատուկ
տենդենցներ, որոնք ցածր ճաշակի նշան են համարվում և, մեղմ
ասած, փչացնում ողջ հմայքը:
Այս առումով առաջին տեղում է գլխի վրա հավաքված վարսերով
բարձր սանրվածքը, որն ավելի շատ բնորոշ է Մարիա
Անտուանետայի ժամանակաշրջանին: Երկրորդ տեղում են
արհեստական թարթիչները և եղունգները: Անորակ արհեստական
մազերը ևս կարող են խանգարել կանանց գեղեցիկ տեսքին: Շատ
մուգ արհեստական արևայրուքը կամ արևայրուքային քսուքները,
որոնք կանայք քսում են միայն դեմքին՝ մոռանալով մարմնի այլ
հատվածների մասին, ևս առանձնապես գրավիչ տեսք չեն
հաղորդում:
Արհեստականորեն «լցված» շուրթերն ավելի հարմար են դիմակահանդեսների համար: Եվ, վերջապես, կնոջ
արտաքին տեսքը կարող է փչացնել ոչ ճիշտ ընտրված շրթներկը, նշում է Raut-ը: