Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն իր երեխաների՝ Ռոմեոյի, Հարփերի և Կրուզի հետ ներկա է եղել Բրուքլին Բեքհեմի ֆոտոգրքին նվիրված ինքնագիր-սեսիային:
18-ամյա Բրուքլինն այս տարվա հունիսին աշխարհին ներկայացրեց What I See գիրքը, իսկ օրերս տեղի է ունեցել ինքնագիր-սեսիան, որին ներկա են եղել նաև ընտանիքի անդամները:
What I See ֆոտոգրքում կա 300 աշխատանք, որոնց մեծ մասն ընտանեկան լուսանկարներ են: