Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որը վերջերս է գրանցվել
Instagram ֆոտոծառայությունում ու դարձել օգտատեր, տեղադրել է
վերելակի հայելում իր արտացոլանքի լուսանկարը, հայտնում է
1news.az-ը:
Լուսանկարը զուգակցվում է հետևյալ գրությամբ. «Հարգելի
@tina_kandelaki, վաղուց հետևում էի ձեր վերելակին ու
խոստովանում եմ, «ՍՈւ-155» ընկերության աշխատանքների որակը,
որը կառուցել է ձեր տունը, այնքան էլ լավը չէ: Նայեք այն
վերելակին, որտեղ ես եմ լուսանկարվել. ահա այսպես են կառուցում
Չեչնիայում: Խորհուրդ եմ տալիս արագորեն «Գրոզնի սիթիում»
բնակարան ձեռք բերել: Իմ կարծիքով՝ դա գումարի ռացիոնալ
ներդրում է: Անշարժ գույքի մեջ ներդրումներ պետք է կատարել ոչ
միայն Մոսկվայում, այլև ամբողջ երկրում: Իսկ Չեչնիայի Հանրապետությունը լավ վայր է ներդրումների
համար, ու բնակարանների գները այստեղ կաճեն))))»,- գրել է Կադիրովը: