Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) մի շարք փոփոխություններ է կատարել «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում այն սկանդալների պատճառով, որոնք տեղի ոնեցան 2017 թվականին Ուկրաինայում մրցույթի նախապատրաստման ու անցկացման ընթացքում: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
«Եվրատեսիլ-2017»-ը Կիեւում նշանավորվեց մի քանի անցանկալի միջադեպերով, որոնցից շատերը կարող էին հանգեցնել այն բանին, որ միջոցառումը տեղափոխվեր կազմակերպիչ երկրի՝ Ուկրաինայի տարածքից: Ամենատհաճ պահերից մեկը կապված էր երկիր Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման հետ: Այդ աղմկահարույց գործից եւ միջոցառառումն անտեսելու Ռուսաստանի որոշումից հետո EBC-ն 2018 թվականից պահանջելու է երկրներից, որ պատվիրակություններում չլինեն այնպիսի անձինք, ում արգելված է ժամանել ընդունող պետության տարածք»,- նշվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ:
Կանոնակարգի եւս մեկ փոփոխություն կապված է մրցույթի նախապատրաստման ժամանակային շրջանակների ավելի խիստ պահպանման հետ: Խախտումների դեպքում EBC-ն իրավունք կունենա խզել պարտավորագիրը եւ «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի:
Նաեւ EBC-ն ազգային ժյուրիների անդամներից պահանջում է բացարձակ անկողմնակալություն: