Հայկական շոու բիզնեսում մի քանի երգչուհիներ կան, որոնք տարիներ շարունակ այդպես էլ «հարկ չհամարեցին» հանրությանը ներկայացնել սեփական ամուսիններին: Նրանք արդեն երեխաներ ունեն, երեխաների լուսանկարներն էլ անկաշկանդ հրապարակում են, բայց արի ու տես՝ ամուսիններին գաղտնի են պահում: Ո՞րն է խնդիրը՝ փոքր-ինչ անհասկանալի է մնում: Չէ՞ որ հանրային ճանաչում ունեցող կնոջ հետ ամուսնացող տղամարդը լավ է հասկանում, որ իր կյանքը ևս դառնում է որոշ չափով հանրային: Ներկայացնում եմ հայկական շոու բիզնեսի այն հայտնի հայուհիներին, որոնք հասարակության աչքից թաքուն են պահում իրենց ամուսիններին:

Սոնա Շահգելդյան։ Չկա մի հարցազրույց, որտեղ Սոնան չընդգծի, թե որքան կարևոր դեր ունի իր կյանքում ամուսինը: Սոնան ասում է, որ ամուսինն իրենից անբաժան է ու ուղեկցում է նրան ամենուր: Բայց արի ու տես, որ Սոնային ու ամուսնուն երկրագնդի վրա ոչ մի լրագրողի այդպես էլ չի հաջողվել գոնե մի կադր նկարել: Ամուսնու մասին Սոնան կարող է ժամերով պատմել, բայց նրա լուսանկարը հրապարակել՝ երբեք: Երգչուհու որդին՝ Արթուրն, արդեն 1,5 տարեկան է, ու չնայած նրա ծննդյան տարեդարձից ու մնացած բոլոր ուրախ առիթներից Սոնան բավականաչափ լուսանկարներ էր հրապարակել, երեխայի հայրը ոչ մի անգամ կադրում չի հայտնվել: «Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»,- հարցազրույցներից մեկում ասել է Սոնան:

 

Լիլու։ Այս երգչուհին ամուսնացել է 2016թ. հունվարին: Նրա ամուսնու մասին գիտենք այն, որ ֆրանսահայ է: Երգչուհու պրոդյուսերն էլ «էն գլխից» ասել էր. «Նա չկա սոցցանցերում, նախ՝ շատ զբաղված է, հետո էլ չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»: Նա չկա, հասկացանք, բայց Լիլուն էլ հո կա: Ամուսնության մասին լուրերից 4 ամիս անց Լիլուն երեխա ունեցավ: Որդու լուսանկարներով երգչուհին հիմա էլ սիրով կիսվում է իր սոցէջերում, սակայն ամուսնու լուսանկարը նա այդպես էլ չհրապարակեց ոչ մի անգամ:

 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։