
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դատական նիստից հետո հրաժարվել է պատասխպանել լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Մադրիդում դատարանի առաջ էր կանգնել հարկերից խուսափելու գործով:
Պորտուգալացին մեղադրվում է 2011/14 թթ-ին 14,7 մլն եվրո հարկ չվճարելու մեջ:
Դատարանի մոտ Ռոնալդուին սպասել է ԶԼՄ-ների 215 ներկայացուցիչ: