Բոլորս էլ հետևում ենք մեր արտաքին տեսքին և ցանկանում ենք բարեկազմ մարմին ունենալ: Կան մթերքներ, որոնք մեզ օգնում են քաշ գցել և հակառակը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 մթերք, որոնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք քաշ գցել:
5-րդ հորիզոնական
Ելակը առողջ սննդակարդի լավագույն բաղադրիչներից է: Այն պարունակում է վիտամին C, շատ ջուր և քիչ շաքար՝ օգնելով պայքարել ցելյուլիտի դեմ: Ծիրանները բավականին ծանր են մարսողության համար, կարող է արաջանալ մարսողական համակարգի աշխատանի խախտում, սակայն մեծագույն վտանգն իր մեջ պարունակում է կորիզը: Եթե սիրում եք ծիրանի ներսի կորիզն ուտել, ապա պետք է իմանաք, որ դրանք պարունակում են ամիգալին, որը ստամոքսի մեջ ձևավորում է ջրածնի ցիանիդ: Դա ուժեղ թույն է, որը կարող է առաջացնել սրտխառնոց և գլխապտույտ, եթե մեծ քանակությամբ եք օգտագործում:
4-րդ հորիզոնական
Սեխն ու ձմերուկը շատ ջուր են պարունակում, օգնում են օրգանիզմից դուրս հանել տոքսինները և պայքարում են ցելյուլիտի և ակնեի դեմ: Տանձը ունի մի թերություն, այն կարող է բերել աղիների աշխատանքի խանգարման:
3-րդ հորիզոնական
Հատապտուղները պարունակում են վիտամին C , քիչ քանակությամբ շաքար, հակաօքսիդանտներ, այնպես որ այն չի կարող վնասել ձեր կազմվածքին, ավելին՝ այն այրում է ճարպերը: Իսկ ավոկադո դիետայի ժամանակ խորհուրդ չի տրվում: Այն հաճախ անվանում են «միրգ-կարագ», այն շատ կալորիական է:
2-րդ հորիզոնական
Խնձորները ֆիտնեսի համար լավագույն մրգերն են, դրանք ճարպ բացարձակապես չեն պարունակում: Խաղողն, ընդհակառակը, ամենավատ պտուղներից է ձեր կազմվածքի և ընդհանուր առողջության համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքարավազ, իսկ կորիզները կարող են խանգարել աղիների աշխատանքը:
1-ին հորիզոնական
Թուրինջը գիարցման դեմ պայքարում գտնվում է առաջին հորիզոնականում, քանի որ հիանալի կերպով այրում է ճարպերը: Ոչ մի կալորիական սնունդ չի վտանգի ձեր գեղեցիկ կազմվածքը, եթե դուք օրական կես թուրինջ ուտեք: Բանանը ամենաշատ էներգիա հաղորդող միրգն է: Այն դժվարամարս է, իսկ ինչպես պարզել են գիտնականնները այն նաև արգելափակում է այն բջիջների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ճարպերի այրման համար: