Համացանցում ամենաշատ դիտումներ հավաքած Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:

 


Մալազիայի հաղորդակցության նախարարի խոսքով՝ արգելման պատճառ են հանդիսացել բնակչության բողոքները՝ կապված երգի անպարկեշտ տեքստի հետ:

 


Պուերտորիկացիներ Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի երգը դարձել է համացանցի ամենաշատ լսվողը. նրա դիտումների թիվն արդեն 4,6 միլիարդից ավելին է: