«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընդմիջմանը ամբաստանյալ Պավել Մանուկյանը ֆիդայական երգեր է երգել։ Նա նիստերի դահլիճում մնացել էր դատավորի կարգադրությամբ, քանի որ հենափայտերով չի կարող իջնել դատարանի առանձնախուց։
Պավել Մանուկյանին երգելիս նկարել է Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը ու հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: