Իսկապես զարմանալ կարելի է՝ որքան արագ են մեր օրերում նոր տեխնոլոգիաներ հնարվում։ Դեռ 30 տարի առաջ մենք գաղափար էլ չունեինք՝ ինչ է բջջային հեռախոսը, իսկ այսօր նույնիսկ փոքրիկ երեխաներն ունեն սմարթֆոն՝ զանգելու, հաղորդագրություններ ուղարկելու, խաղալու և այլնի համար։ Մեր օրերում սմարթֆոններով այլևս չես զարմացնի, բայց կան այնպիսի խելացի գաջետներ, որոնց գոյության մասին, հավանաբար, անգամ չգիտեք։ Այս 9 սարքերը կարծես գիտաֆանտաստիկ ֆիլմից լինեն, սակայն նրանք իրականում գոյություն ունեն։
Ականջին կպչող բառարան
Սինգապուրի գիտնականներն այս զարմանալի սարքը ստեղծել են կարդալը հեշտացնելու համար։ Սա տեքստեր ճանաչող բառարան է՝ կազմված 2 մասից՝ մատին կպած սենսորից ու ականջին միացված փոքրիկ լսափողից։ Այս հիանալի բառարանով Դուք կարող եք մատով դիպչել գրքի այն բառին, որը չեք հասկանում, ու բացատրությունը կհնչի Ձեր ականջին։ Ամենալավն այն է, որ, բացի Ձեզնից, ոչ մեկը չի լսում բացատրությունը։
Սոնոգրամ գոտի
Այս հիանալի նորարարության շնորհիվ այլևս հարկավոր չի լինի գնալ բժշկի՝ երեխայի նկարը տեսնելու համար։ Սոնոգրամ գոտին հղի կանանց թույլ է տալիս տեսնել երեխաներին, նրանց շարժը, ուտելը, քնելը, տարբեր ձայներին արձագանքելը։
Երկաթե հարթուկ, որ բացում է մազերի գույնը
Նախկինում մազերը գունաբացելը կամ շիկահեր դառնալը ժամեր էր պահանջում։ Բայց Pravana Blonde Wand-ը գալիս է լուծելու այս խնդիրը։ Մազերի մի շերտը բացացնելը կտևի ընդամենը 10 վայրկյան։
The Cicret
Այս փոքրիկ գաջետն իսկապես տպավորիչ է։ Հեռախոս պահելու փոխարեն պարզապես հագնում եք այս թևնոցը։
Thynk Brain Stimulator
Այս գաջետը նրանց համար է, ովքեր դժվար են հանգստանում։ Այն ազդանշաններ է ուղարկում Ձեր ուղեղին, որը կարող է օգնել Ձեզ հանգստանալ ծանր աշխատանքային օրվանից հետո։ Thynk-ը կարող է նաև ծառայել առավոտյան արթնանալու ու մարտական տրամադրվելու համար։ Բանն այն է, որ այս գաջետն ունի մի քանի ռեժիմ՝ «մոտիվացիա», «խորը հանգիստ», «խորը քուն» և այլն։ Այն նույնիսկ ունի «երջանկություն» ռեժիմ, որը թեթև արբածության զգացում է տալիս։
GloToSleep
Աչքերի այս դիմակի հեղինակները խոստանում են, որ այն պարզապես բուժում է անքնությունը։ Դիմակի ներսում LED լույսեր են, որոնք փայլում են հատուկ ձևով, որը առաջացնում է մայրամուտի տպավորություն ու օգնում քնել։
Խելացի կրծկալ
Սա շատ ավելին է, քան սովորական կրծկալը։ Այն իրականում կարող է օգնել ախտորոշել կրծքի քաղցկեղը։ Այս խելացի կրծկալը, որ կոչվում է EVA, նախագծել է մի մեքսիկացի երիտասարդ տղա այն բանից հետո, երբ նրա մայրը մահացել է կրծքի քաղցկեղից՝ սխալ ախտորոշման պատճառով։
Լուսային թերապիայի դիմակ
Այս դիմակը պայծառեցնում ու զգալիորեն բարելավում է մաշկի վիճակը։ Դիմակը պետք է կրել օրական 10 րոպե, իսկ արդյունքը կտեսնեք մի ամսում։
Tile
Քանի՞ անգամ եք ուշացել հանդիպումից միայն այն պատճառով, որ 30 րոպե փնտրում էիք բանալիները։ Քանի՞ անգամ եք մտածել, թե ինչքան լավ կլիներ, եթե կարողանայինք հեռակառավարման վահանակին զանգել այն գտնելու համար, ինչպես հեռախոսին ենք զանգում, երբ չենք գտնում։ Tile-ը հիանալի փոքրիկ գաջետ է, որը կարող եք ամրացնել ամեն ինչին, ինչ սովորաբար կորցնում եք՝ կլինի բանալի, հեռակառավարման վահանակ, թե նույնիսկ շուն։ Հաջորդ անգամ, երբ չգտնեք այն, պարզապես կզանգեք ու կհետևեք ձայնին կամ էլ հետքին՝ GPS-ի միջոցով։