Բիտեբսկում ընթացող միջազգային հեղինակավոր երաժշտական «Славянский базар» մրցույթի ժամանակ փայլուն ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող 11-ամյա երգիչ Էրիկ Մխիթարյանը:
 
Մրցույթում Էրիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
 
 Ինչպես հաղորդում է փառատոնի կազմկոմիտեն, հաղթողի համար սահմանված է 3000 դոլար մրցանակային ֆոնդ:
 
Նշենք, որ Էրիկ Մխիթարյանը Բիտեբսկում ներկայացրել է երկու՝ մայրենի լեզվով՝ «Հայրենիք», մյուսն անգլերեն լեզվով՝ «This is a Man’s World» երգերը:
 
«Գրան Պրի» մրցանակը շնորհվել է Բելառուսը ներկայացնող Մարիա Մագիլնանին, իսկ երկրորդ հորիզոնականը կիսել են Բուլղարիայի և Ղասախստանի մասնակիցները: