Ռուսական և համաշխարհային  լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ցուցադրված տեսանյութը, որում երևում է` ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացում իր Mercedes-Benz ML ավտոմեքենան ու ձեռքը մեկնում խորհրդավոր անծանոթուհուն: Նրանք միասին Վալաամի վանք են գնացել: 

Կայքում, սակայն, տեսանյութն արդեն մոնտաժված է եղել, և անծանոթուհու մասնակցությամբ կադրերը բացակայել են:

The Daily Mail-ն էլ գրել է, որ խորհրդավոր անծանոթուհին գուցե Պուտինի նոր տիկինն է: