Հեռուստատեսությունում աշխատելիս շատ կարևոր են ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև արտաքին տեսքը։ Գեղեցիկ աղջիկներ էկրանից այն կողմն շատ կան, սակայն ոչ բոլորն են իրապես ցանկալի ու սեքսուալ, քանի որ այդպիսին լինելու համար միայն տիկնիկային գեղեցկությունը բավարար չէ։ Ներկայացնում ենք հայ ամենացանկալի հայտնիների տասնյակը։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին հաճախ տալիս են հայկական շոու բիզնեսի ամենացանկալի կնոջ պիտակը. գեղեցիկ կազմվածքը, երկար մազերն ու կանացի շարժուձևը Նազենիին յուրահատուկ փայլ են տալիս։ Այս դերասանուհու մեջ զուգորդվում են նուրբ և վայրի գեղեցկությունը։
Դերասանուհի Արփի Գաբրիելյանն աչքի է ընկնում իր վայրի գեղեցկությամբ։ Դերասանուհին միշտ ներկայանում է համարձակ կերպարներով, որոնք ընդգծում են նրա ցանկալիությունը։
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայ ամենագրավիչ երգչուհիներից մեկն է, ով հստակ գիտի՝ երբ ինչպես ներկայանա, ինչ հագնի, որպեսզի ընդգծի իր գեղեցկությունը։ Իվետան չի վախենում լինել համարձակ և սեքսուալ ու պարբերաբար հանրությանը ներկայանում է անկեղծ ֆոտոշարքերով։
Մերկապարուհի Վարդան ցանկալի կին է գրեթե բոլոր տղամարդկանց համար։ Մերկապարուհին պալստիկ մարմին ունի և գիտի՝ ինչպես լինել սեքսուալ:
Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանին նայելիս չես ասի, որ արդեն երիտասարդ որդի ունի։ Նա հայկական հեռուստաեթերի ամենասեքսուալ կանանցից մեկն է, ով երբեմն-երբեմն ներկայանում է բավականին համարձակ կերպարներով:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը երբեք չի կոմպլեքսավորվել ցույց տալ գեղեցիկ մարմինը, որը փոփոխության չենթարկվեց նույնիսկ ծննդաբերությունից հետո։ Ամենացանկալի հայ դերասանուհիներից մեկը իր արտաքինով միշտ կարողանում է ուշադրություն գրավել։