Շվեդական Մալմյո քաղաքում, որտեղ անցկացվելու է «Եվրատեսիլ 2013»-ը, սկսել են խաղադրույքներ ընդունել:
Ըստ Vokrug.tv-ի, եզրափակչի կանխատեսվող եռյակում են Դանիայից երիտասարդ երգչուհի Էմիլի դե Ֆորեստը, ով Շվեդիայում կկատարի «Only Teardrops» երգը, Նորվեգիայի ներկայացուցիչ Մարգարեթ Բեգները՝ «I Feed You My Love» երգով եւ ռուսաստանցի Դինա Գարիպովան՝ աղմկահարույց «What if» կոմպոզիցիայով, որի հեղինակներին մեղադրում էին գրագողության համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարի բուքմեյքերների կանխատեսումներն արդարացան: Հենց սկզբից խաղադրույքներ էին կատարվում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի համար, իսկ երկրորդ տեղը տրված էր Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկներին»: