Սիրուշոյին մեկ անգամ չէ, որ «մեղադրել» են Հայաստանում չապրելու մեջ: Ըստ այդ նույն աղբյուրների` երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում:
Սիրուշոն հայտնի է բամբասանքներին չպատասխանելու սկզբունքով, սակայն արդեն տևական ժամանակ է` նկատելի է, որ այս ասեկոսեն բավական խոցում է երգչուհուն: Նա կարծես առիթը բաց չի թողնում շեշտելու, որ ապրում է Հայաստանում:
Լինում են դեպքեր, երբ նա դա անում է սոցիալական կայքերի իր էջերում լուսանկար հրապարակելով և դրան կից գրելով, որ բնակության վայրը, ինչպես շատերն են պնդում, չի փոխել:
Ուշադրությունս գրավեց վերջերս Սիրուշոյի Instagram-ի Story-ի բաժինը, որում նա ներկայացրել էր, ինչպես է ուղիղ եթերով խոսում իր նոր՝ «Վույ աման» տեսահոլովակի մասին: Նա հարցազրույց էր տալիս ԱՄՆ-ի հայկական ալիքներից մեկին և այդ պահին գտնվում էր Կանադայում, որտեղ պետք է մենահամերգներով հանդես գար: Դիտարկմանը, թե երբ է պատրաստվում գնալ ԱՄՆ, երգչուհին շեշտադրված պատասխանեց. «Պետք է այստեղից մեկնեմ Հայաստան, որտեղ և բնակվում եմ» :
Ինչ խոսք, Սիրուշոյի՝ Հայաստանում բնակվելը հակասական զգացողություններ է առաջացնում, մշտապես ամեն ինչից դժգոհ մարդիկ, երբ լսում են, որ նա այստեղ է բնակվում՝ նշում են՝ «իրեն ինչ կա», բայց վստահ եմ, հակառակը իմանալուն պես` առաջին քարը նետողը կլինեն:
Հեղինակ՝ Ա. Գրիգորյան