Նախկինում միայն Մեծ Բրիտանիայի տոնացույցում որպես համբույրի միջազգային օր ընդգրկված հուլիսի 6-ն այսօր ողջ աշխարհում հայտնի է որպես Համբույրի միջազգային օր: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան: Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:
Միջազգային օրը, որն այսօր նշվում է ողջ աշխարհում, իր հետ բերել է նաեւ բազմաթիվ ռեկորդներ: Օրինակ, առաջին ամենաերկար համբույրը 2005 թվականին է եղել, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվեց 31 ժամ 30 րոպե: Այնուհետեւ, 2009 թվականին Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ գրանցեցին՝ համբուրվելով 32 ժամ:
Մինչ այժմ համբույրի չգերազանցված ռեկորդակիրները Էկաչայ եւ Լակսանա Տիրանարատներն են, ովքեր 2013 թվականին համբուրվել են 58 ժամ 35 րոպե եւ 58 վայրկյան: