«Dailymail» պարբերականը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ-ում հայ գործարարի որդու շքեղ հարսանիքից: Հարսանեկան արարողության համար ծախսվել է 10 մլն դոլար, այն վաել են Անդրեյ Մալախովը, Քսենիա Սոբչակը, երգել են Լեդի Գագան, Բասկովը և այլք: Այն անցկացվել է Հոլիվուդի Dolby Theatre-ում:

Փեսան՝ Գասպարը, Ռուսաստանում ապրող ՏՏ ոլորտի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի ու նրա կոնջ՝ Ելենայի որդին է:

Հարսը՝ 22-ամյա Լոլիտան Էլդար Օսմանովի դուստրն է: Նա Ռուսաստանի էնեգետիկ արդյունաբերության ոլորտում խոշոր դերակատարներից է: Ինսթագրամում Լոլիտան 18 հազար հետևող ունի: