Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գումար է վաստակում նաև սոցցանցերում:

Ինստագրամում հրապարակած  մեկ լուսանկարի համար ֆուտբոլիստը վաստակում է 400 հազար եվրո: Այս ցուցանիշով պորտուգալիայի հավաքականի առաջատարը երրորդն է: Այս մասին գրում է championat-ը:

Առաջին տեղում դերասանուհի Սերենա Գոմեսն է, ով ունի 112 մլն հետևորդ և մեկ լուսանկարի համար աշխատում է 550 հազար եվրո, երկրորդ տեղում Քիմ Քարդաշյանն է, ով ունի 100 մլն հետևորդ և վաստակում է 500 հազար եվրո՝ 1 լուսանկարի համար:

Ռոնալդուն ունի 106 մլն հետևորդ: