Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինսթագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը քննարկումների առիթ է հանդիսացել։
Լիանա Զավարյան անունով օգտատերը Նազենիի լուսանկարի տակ գրել է.
«Ինձ հետաքրքիր է, հարգելի Նազենի, Ձեր մտքով երբեւէ չի՞ անցել ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։ Թե չէ՝ փողերի հետեւից չեք հասցնի, ծերությունն էլ սարերի հետեւում չէ...»։
Այս խոսքերից Նազենին վիրավորվել է և ի պատասխան գրել․
«Հարգելի անծանոթ կին, իսկ Ձեր մտքով չի՞ անել 35 տարեկաններին ծեր չանվանել, քանի որ նրանց ամբողջ կյանքն առջեւում է։ Եվ չե՞ք մտածել, արդյոք, որ գուցե մարդը շատ լուրջ պատճառներ ունի՝ չամուսնանալու կամ երեխաներ չունենալու համար։ Կամ գուցե մարդը չի հանրայնացնում իր անձնական կյանքը կամ գուցե պարզապես կարող է երեխաներ ունենալ առանց ամուսնանալու, կամ գուցե ընդհանրապես չի ցանկանում այս աշխարհում ավելացնել դժբախտների թիվը կամ, կամ, կամ... Դուք կին եք, ամենայն հավանականությամբ՝ մայր, ուստի պետք է ավելի ուշադիր եւ նրբանկատ լինեք։ Խոսքը էներգիա է, որը վերադառնալու վատ հատկություն ունի։
Ձեր խոսքերը՝ փողի հետեւից չես հասցնի, վիրավորել են ինձ խիստ։ Ես երեք ընտանիք ունեմ եւ ես երջանիկ եմ նրանց համար ու պատրաստ եմ հանուն նրանց ամեն ինչի։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից։ Եվ իմ աշխատանքը կամ, ինչպես Դուք եք ասում, փողերի հետեւից վազքն, իրականում փորձ է իմ ընտանիքի համար լավ ապագա ստեղծելու։ Ես ինքս երազում եմ, որ հայկական ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն՝ լավ գենոֆոնդով, բայց, չիմանալով ուրիշի անձնական կյանքի մանրամասները, չի կարելի մեղադրել մարդուն անգործության մեջ կամ նրանում, որ նա երեխաներ չունի»։
Նազենիին ի պատասխան օգտատերը գրել է․
«Նազենի ջան, ես ձեր անձի դեմ ոչինչ չունեմ, ընդհակառակը ուրախանում եմ ձեր յուրաքանչյուր հաջողությունով, ուղղակի ուրախ կլինեի, որ ժառանգ ունենայիք։ Ճիշտ է կյանքն առջևում է, բայց ժամանակն այնքան արագ է թռչում, որ մի բան եթե կարող ես այսօր անել, գուցե վաղը էլ չհասցնես։ Ամեն դեպքում դուք շատ լուսավոր և դրական մարդ եք և ես ձեզ միայն լավն եմ մաղթում»։