1. Քեզ մի պարտադրիր մարդկանց եւ հասկանասարդյո՞ք նրանքքո կարիքն ունեն

Մարդիկ կարող են եւ չասել, այլ պարզապես քեզանից քնքուշ զգացմունքներ կամ կարեկցանք սպասել: Յուրաքանչյուրս ընտրության իրավունք ունենք: Եթե մարդը հրաժարվում է քեզ հետ շփումից կամ քո օգնությունից, հարկավոր է հարգել նրա իրավունքը:

2. Պետք չէ հավատալ խոսքերինմեր ժամանակներում դրանքոչինչ չարժեն

Մարդու սիրտը փչացած է մանկուց: Շատերը կարող են հաճելի խոսքեր ասել ու մոլորեցնել՝ միաժամանակ անհավանական հաճույք զգալով: Վստահելով յուրաքանչուր պատահածին՝ ձկան պես կարթը կընկնեք, իսկ ինքնուրույն կշռելով ձեր յուրաքանչյուր քայլը, երջանիկ ապագա կկառուցեք: Չհավատալով «դատարկ» խոսքերին՝ դուք կապահովագրեք ձեր կյանքն ու կավելացնեք երջանիկ օրերի քանակը:

3. Գնահատիր նրանցում համար թանկ ես եւ քեզ մոտ մի պահիրնրանցում պետք չես

Երջանիկ լինելու համար քեզ երջանիկ մարդկանցով շրջապատիր: Իսկ մարդիկ, որոնց պետք չես, երբեք չեն կարող քեզ հետ երջանիկ լինել:

4. Եթե մարդը ցանկություն ունիքեզ հետ կլինի ցանկացածպարագայում

Մարդը ցանկացած հանգամանքներում, եթե ցանկություն ունի, կգնահատի քեզ հետ շփումն ու կհարգի քո շահերը: Դրանով նա ցույց կտա, որ ձեր կարծիքը կարեւոր է իր համար, խորհուրդը՝ արժեքավոր:

5. Մարդկանց քեզնով մի դատիրնրանք չեն կարող հանուն քեզանել այնինչի դու էիր պատրաստ հանուն նրանց

Մարդիկ կարող են թույլ լինել, ունակ չլինել իսկական ընկերության: Բայց դու շարունակիր բարիք գործել եւ ըմբռնումով վերաբերվել նույնիսկ թույլերին: Դա քո հաղթանակը կլինի: Հիշիր, որ ամենահարմար բարձը մաքուր խիղճն է: