Արդեն 12 տարեկանում նրա հասակը գերազանցում էր 180 սմ-ը:
Հոլին ավելի բարձրահասակ էր ոչ միայն իր համադասարանցիներից, այլև որոշ տղամարդ ուսուցիչներից:
Համադասարանցիներն աղջկան ծաղրում էին՝ անվանելով «լողլող», «ընձուղտ», «Գուլիվերի աղջիկ»:
Սակայն Հոլին միշտ իրեն արժանապատվորեն էր պահում: Նա 10 տարի ֆուտբոլ էր խաղում, 8՝ բասկետբոլ, բայց նրան թիմից հեռացրին բարձր հասակի պատճառով:
Բրութը քեն չէր պահում ծաղրող հասակակիցների հանդեպ, բայց մի օր որոշեց կյանքը փոխել և տեղափոխվել Նյու Յորք:
Իսկ Նյու Յուրքում միշտ Հոլիի արտաքինով աղջիկների համար տեղ կգտնվի:
Այսօր Բրութը 20 տարեկան է: Նա նախագծել է սովորում, որպես մոդել է աշխատում:
Հոլիի խոսքով՝ Նյու Յորքում ազատության ոգին է իշխում: Տեղի բնակիչներն ավելի պարզ են նայում իրերին և ընդունում են մարդկանց, ովքեր տարբերվում են բազմությունից:
Այսօր Հոլիի հասակը 2 մետրից քիչ ավել է, նրա ոտքերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Նրա ոտքերի երկարությունը 125,7 սմ է:
Դա ամերիկուհուն չի խանգարում բարձրակրունկ կոշիկ կրել:
«Եթե ես բարում ինձնից բարձրահասակ մարդու եմ տեսնում, անմիջապես մոտենում եմ նրան և զրուցում»,- ասում է Հոլին: Իսկ այդպիսի բան հաճախ չի պատահում…
Այս հոլովակում ներկայացված է՝ ինչպես է ապրում մոլորակի ամենաերկար ոտքերով աղջիկը: