Հաճախ տարբեր ֆոտոշարքերով ու նոր կերպարներով հանդես եկող դերասանուհի Գայանե Ավետիսյանը այս անգամ հարսանեկան ֆոտոշարք է իրականացրել՝ համագործակցելով Թեհրանի մասնագետների հետ: Ի դեպ՝ դերասանուհին լուսանկարներն առաջինը տրամադրել է Life.panorama.am-ին:

 

«Ֆոտոշարքն այստեղի համար չէ, սա համագործակցություն է Թեհրանից եկած հայտնի լուսանկարիչ Ամին Հոսսեինի եւ թեհրանցի դիմահարդարի հետ: Նրանցից շատ պատահական առաջարկ ստացա իմ ընկերուհի Ռաիսա Ավանեսյանի միջոցով: Նրանք ինձ նկատել են Ռաիսայի հետ լուսանկարներում, շատ հավանել ու ցանկացել են, որպեսզի իրենց կազմակերպած հարսանեկան ֆոտոշարքի մոդելը լինեմ: Երբ առաջարկը ստացա, սիրով համաձայնեցի, քանի որ տեղեկացա, որ հատուկ ինձ համար են պատրաստվում գալ Հայաստան, որպեսզի այստեղ իրականացվի իրենց մտահղացումը: Ի դեպ՝ ֆոտոշարքից զատ, կլինեն նաեւ փոքրիկ թիզեր, որն ավելի ուշ կհայտնվի համացանցում»,- պատմեց Գայանեն՝ հավելելով, որ իր հետ որպես մոդել է հանդես եկել երգիչ Էմիլ Պողոսյանը:

 

Դերասանուհին վստահեցրեց, որ օտարազգի մասնագետների հետ աշխատանքը շատ հարթ է անցել.


«Մենք անգլերեն էինք շփվում, շատ լավ էինք իրար հասկանում: Գաղափարական իմաստով էլ ամեն ինչ հարթ էր: Նրանք կարողանում են հստակ սահմանազատել աշխատանքային ու ընկերական հարաբերությունները, նրանք ասում են իրենց կարծիքը, բայց եւ լսում են քոնը: Մենք կարողացանք լավ համագործակցություն իրականացնել, ինձ շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը: Ավելին՝ ասել եմ, որ իմ հարսանիքին անպայման նրանց կհրավիրեմ, որպեսզի կրկին ինձ լուսանկարեն»,- նկատեց նա:


Դերասանուհին սնահավատ չէ ու առանց վախերի կրել է հարսի զգեստը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։