Թեյ խմելը միշտ էլ լավ միտք է: Այսօր արդեն կարելի է գտնել թեյի տարբեր տեսակներ' տարբեր համերի սիրահարների համար: Marketium.ru կայքն առաջարկում է թեստ, որը հնարավորություն է տալիս իմանալ ձեր գաղտնի ցանկությունները:

 

Եթե ընտրել եք կանաչ թեյը, նշանակում է' ցանկանում եք հանգստանալ և երազել: Ներդաշնակության կարիք ունեք և պատրաստ եք դրան հասնել ցանկացած միջոցով:

 

Եթե սպիտակ թեյ եք ընտրել, նշանակում է' կյանքում որևէ արտասովոր բանի կարիք ունեք: Ցանկանում եք, որքան հնարավոր է՝ շատ բան փորձել, պատրաստ եք ռիսկի դիմել և ճանաչել աշխարհը:

 

Եթե երիցուկով թեյ եք ընտրել, նշանակում է' անհանգստություն եք զգում: Ցանկանում եք պաշտպանել ձեզ վտանգներից և հիվանդություններից:

 

Եթե սև թեյ եք ընտրել, նշանակում է' ցանկանում եք ամբողջությամբ խորասուզվել աշխատանքի մեջ: Ցանկանում եք հաջողության հասնել, այդ պատճառով էլ պատրաստ եք աշխատել' առանց հանգստանալու: Ձեր առջև նպատակ եք դրել, որին պարտադիր կհասնեք:

 

Եթե ուլուն տեսակի թեյ եք ընտրել, նշանակում է' ցանկանում եք ճանապարհորդել: Դեմ չեք լինի հեռավոր Տիբեթում յոգայով զբաղվել: Երազում եք հետազոտել աշխարհի բոլոր ծայրերը' գիտելիքներ և տպավորություններ ստանալու համար:

 

Եթե կարկադե թեյ եք ընտրել, նշանակում է' ցանկանում եք խորասուզվել ստեղծագործելու մեջ: Ոգևորված եք, հարկավոր է դրան ազատություն տալ: