Համացանցում հայտնվելէ հայ հայտնիների մասնակցությամբ նոր տեսահոլովակ, որը նվիրված է քաղցկեղով հիվանդ երեխաներին: «Դե ժպտա» տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, երաժշտության և խոսքերի հեղինակն Էդգար Ալեքսանյանն է:
Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են Արամ MP3-ն, Միհրան Ծառուկյանը, Իվետա Մուկուչյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Շահբազյանը, Ռոլանդ Գասպարյանը, Էրիկ Կարապետյանը, Մկրտիչ Արզումանյանն ու Յանա Հովհաննիսյանը:
Հավելենք, որ Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տեսահոլովակին և գրել.
«Նոր տեսահոլովակ : Գլխավոր դերերում՝ ԵՊԲՀ-ի Մուրացան համալիրում բուժվող մեր ուժեղ Հերոսները:Թող այս երեխաները միշտ ժպտան, իսկ մենք՝ բժիշկներս, կապահովենք նրանց առողջությունը»: