Երգչուհի Շպռոտը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Հայաստան։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս այցն իր համար շատ սպասված էր։ Առաջին հերթին նա շատ էր կարոտել մայրիկին, հետո ընտանիքին, հարազատներին ու իր քաղաքը' Երևանը։
«Մամայիս հետ հանդիպումն օդանավակայանում էր։ Շատ էմոցիոնալ հանդիպում էր, որովհետև 7 տարի չէինք տեսել իրար։ Չէինք հավատում, որ այդ հանդիպումը, վերջապես, իրականացավ։ Շատ էինք հուզվել։ Մամայիս հետ ինձ դիմավորելու էր եկել նաև քույրս իր երեխաների հետ։ Ընտանիքի զգացողությունն այս 7 տարվա ընթացքում ինձ համար անհասանելի մի բան էր դարձել։ Դա շատ թանկ է ինձ համար։ Հայաստան գալուս գերնպատակը մամայիս և քրոջս տեսնելն էր։ Առանց ընտանիքի շատ դժվար է ապրել օտարության մեջ,– ասաց Անին։
Երգչուհին նշեց, որ Երևանն էլ էր շատ կարոտել. «Առաջին անգամ երեկ իջա քաղաք, հանդիպեցի ընկերներիս։ Կենտրոնը շատ է փոխվել, շատ գեղեցիկ էր ու ինձ համար շատ անծանոթ։ Ես այստեղ եմ մեծացել։ Կան մարդիկ, ովքեր ԱՄՆ գալու առաջին իսկ օրվանից ասում են' սա իմ քաղաքն է։ 7 տարվա ընթացքում ես այնտեղ չեմ ունեցել իմ քաղաքի զգացողությունը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում։