Փոքր կուրծքը խնդիր է շատ աղջիկների համար:
Այդ փաստը կարող է բարդույթավորել նրանց և թերարժեքության զգացում առաջացնել:
Թվում է՝ ժամանակակից բժշկությունը լուծել է այս հարցը:
Մեկ-երկու պլաստիկ վիրահատություն, և վերջ:
Սակայն միշտ չէ, որ վիրահատության արդյունքները գոհացնում են, շատ աղջիկներ էլ վախենում են «պառկել դանակի տակ», դրան գումարած` պլաստիկ վիրահատությունները մատչելի հաճույք չեն:
Ուստի, բացառելով վիրահատական միջոցները, եկեք տեսնենք, թե ժողովրդական բժշկությունն ինչ տարբերակներ է առաջարկում կուրծքը բնական ճանապարհով մեծացնելու վերաբերյալ:
Առաջին տեղում բանջարեղենն է, որոնց` կուրծքը մեծացնելու արդյունքի մասին առասպելներ են հյուսվում: Առաջին առասպելը կապված է կաղամբի հետ: Պնդում են, որ այս բանջարեղենն ունակ է մի քանի անգամ մեծացնել կնոջ կուրծքը, մինչդեռ բացի այն, որ կաղամբը շատ օգտակար է օրգանիզմի համար՝ առողջության և նորմալ զարգացման տեսանկյունից, ուրիշ ոչ մի գործառույթ այն չի կատարում: Թեև միայն այն, որ կաղամբը հանդիսանում է բազմաթիվ միկրոտարրերի և վիտամինների աղբյուր` խթանելով օրգանիզմի նորմալ աճը, կարող է պատճառ հանդիսանալ, որ դեռահաս տարիքում կնոջ կուրծքը նորմալ աճի և զարգանա:
Որոշ բույսերի և բանջարեղենի մեջ կան հատուկ նյութեր` ֆիտոէստրոգեններ, որոնք կանացի հորմոնների անալոգներն են, այդ թվում՝ կրծքի աճի համար: Ժողովրդական բժշկությունը կուրծքը մեծացնելու համար խորհուրդ է տալիս շատ ֆիտոէստրոգեններ ընդունել, որոնք կան հատիկավորների, հատկապես` սոյայի, նռան, ստեպղինի, խնձորի մեջ: Սակայն պետք չէ կարծել, թե սրանք հրաշքներ կգործեն, մանավանդ որ դրանցից շատերը բարձր կալորիականություն ունեն, ուստի չի բացառվում, որ չարաշահելով այս մթերքները, կանգնեք մեկ այլ` գիրանալու խնդրի առջև: