Գիտնականների տվյալներով՝ տղա երեխա ունեցած կանանց կյանքի տևողությունը 7-8.5 ամսով ավելի կարճ է՝ այն կանանց համեմատ, ովքեր միայն դուստր են ունեցել: Daily mail-ի հաղորդմամբ՝ որդի ունեցած կանանց կյանքի տևողությունն ավելի կարճ է եղել անկախ կնոջ սոցիալական դիրքից: Գիտնականները միևնույն ժամանակ նշում են, որ երեխայի սեռը ոչ մի ազդեցություն չի ունենում երեխայի հոր կյանքի տևողության վրա:
Գիտնականները նշել են նաև պատճառը. երբ կինը հղի է տղա երեխայով, նրա օրգանիզմում շատանում է տեստոստերոնը, որը վերջինս թուլացնում է կնոջ իմունային համակարգը: