Անկախ որևէ բան անելուց ամեն օր ձեզ հոգնա՞ծ եք զգում։ Պատճառները զանազան են, այդ իսկ պատճառով եթե ձեզ իսկապես թույլ եք զգում, ապա խորհրդակցեք բժշկի հետ։

Ահա հոգնածության առաջացման 7 հիմնական և տարածված պատճառները, որոնց հեշտությամբ հնարավոր է ինքնուրույն վերացնել։

1․ Պրոտեինների, ճարպերի, սպիտակուցների և այլ օգտակար նյութերի բավականաչափ օգտագործումը ձեզ մեծ քանակությամբ էներգիա կտա։ Կարող եք ավելի հաճախ ուտել հավկիթ, լոբազգիներ, ավոկադո, ձիթապտուղ, մրգեր, բանջարեղեն և այլն։

Your diet could use a tweak

2․ Հոգեբանները նշում են, որ հոռետեսները սովորաբար կարծում են, թե սեփական կամքով որևէ բան փոխելն անհնար է, ամեն ինչ նախօրոք կանխորոշված է։ Իսկ ըստ լավատեսների՝ ամեն ինչ լավ է լինելու, սակայն հաջողության հասնելու համար անպայման պետք է քայլեր անել։

Փորձեք ավելի ուրախ ապրել, շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք։ Խնդիրների հետ բախվելիս նյարդայնանալու փոխարեն ժպտացեք և հավատացեք, որ ամեն բան լավ է լինելու։ Ապա անմիջապես անցեք գործի՝ լուծելու ձեր խնդիրները։

You

3․ Դանդաղաշարժությունը ևս կարող է առաջացնել հոգնածություն։ Փորձերից մեկի ժամանակ հետազոտողները 15 ուսանողների, ովքեր ասում էին, որ միշտ հոգնած են իրենց զգում, առաջարկեցին վեց շաբաթ շարունակ շաբաթական 3 օր մեկ ժամ վազել։ Որոշ ժամանակ անց արդյունքները ցույց տվեցին, որ ուսանողներն օրվա ընթացքում ավելի աշխույժ ու առույգ են իրենց զգում։

Շաբաթական առնվազն մեկ-երկու անգամ գնացեք վազելու, նախընտրելի է՝ առավոտյան ժամերին։ Սակայն օրվա ընթացքում էլ փորձեք լինել ավելի արագաշարժ ու ակտիվ։

low on steps

4․ Թյուր կարծիք կա, թե շաքարավազը հավասար է էներգիայի։ Բայց եթե ուզում եք անցնի հոգնածությունը, ձեր սննդակարգում քչացրեք շաքարավազի օգտագործումը։ Դիետոլոգները նշում են, որ շաքարավազի օգտագործումը չպետք է գերազանցի օրական 6-9 թեյի գդալը, քանի որ դրա չարաշահումը կարող է նաև շատ լուրջ հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ ճարպակալում։

You

5․ Եթե պարբերաբար ծարավի զգացում ունեք, ապա հավանաբար ձեր օրգանիզմը ջրազրկվել է, իսկ հոգնածության ամենաառաջին հարուցիչներից է հենց ջրազրկումը, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր գործառույթները։ Մասնագետները նշում են, որ օրական 2-3 լիտր ջուր օգտագործելը խիստ ցանկալի է, սակայն 2-3 լիտրի մեջ ներառված է նաև ձեր օգտագործած ուտելիքի պարունակած ջրի քանակը։ Սակայն հիշեք, որ ամռանը նորմայից շատ ջուր օգտագործելը միայն խրախուսելի է։

dehydrated

6․ Հաճախ հոգնած լինելը նշան է, որ երկաթի պակաս ունեք։ Սննդակարգին ավելացրեք քիչ յուղալի կարմիր միս և ծովամթերք։ Լոբին, կանաչեղենը և նախաճաշի փաթիլները ևս հարուստ են երկաթով, բայց ցանկալի է, որ նշվածներն օգտագործեք վիտամին C պարունակող ուտելիքների հետ, որպեսզի երկաթի կլանումն օրգանիզմի կողմից ավելի լավ կատարվի։

You need more iron

7․ Միգուցե դժվար է ամեն օր բավական չափով քնել, սակայն սա չափազանց կարևոր է։ Մասնագետների պնդմամբ օրական պետք է քնել 7-9 ժամ։ Բացի այդ, անկողին մտնելիս անջատեք բոլոր լույսերը, սենյակը թող հնարավորինս մութ և անաղմուկ լինի, իսկ հեռախոսը հեռու մի տեղ դրեք կամ գոնե անջատեք դրա ձայնը։

Քնեք և արթնացեք կանոնավոր՝ ամեն օր նույն ժամին։ Կանոնավոր քունը կլավացնի օրգանիզմի աշխատանքը և օրվա ընթացքում ձեզ ավելի լավ կզգաք։

deprived of quality sleep