Ռուս հաղորդավար, մոդել, ԱԱ-2018-ի Ռուսաստանի դեսպան Վիկտորյա Լոպիրյովան Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ և գրել.


«Շնորհակալություն, Միկի, որ ստիպեցիր նույն բաներին նորովի նայել: Ինչպիսի ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում»:


Գրառման շարնակությունը հայերենով է.


«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:


Հիշեցնենք, որ հայտնի հաղորդավարուհին վերջին օրերին Հայաստանում էր: