Հյուսիսային պողոտա 5 հասցեում բացվել է Օper Bedding նորաոճ, ընդարձակ և ժամանակակից սրահ, որտեղ ներկայացված են Օpera պրեմիում դասի հայկական բարձրորակ արտադրության ներքնակներ և անկողնային պարագաներ: Opera ներքնակների մեջ կիրառվում են բացառապես որակյալ և էկոլոգիապես մաքուր նյութեր: BlogNews Life-ը ներկա էր պաշտոնական բացմանը և ներկայացնում հետաքրքիր դրվագները:
Opera Bedding-ի հիմնական մատակարարն է ամերիկյան հանրահայտ Leggett & Platt ընկերությունը, որն ունի ավելի քան 130 տարվա աշխատանքային պատմություն և համագործակցության ավելի քան 15 երկրների հետ, որոնցից մեկն էլ Հայաստանի Հանրապետությունն է: Opera շարքի պրեմիումներքնակների մեջ կիրառվող Leggett & Platt զսպանակային համակարգերըհամարվում են թիվ 1-ը աշխարհում:
Ներքնակների պատրաստման արտադրամասում օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք հարյուր տարվա պատմություն ունեն՝ դրանք զուգակցելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Սրահում ներկայացված հավաքածուի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հավաքված են բացառապես ձեռքով:
Opera Bedding սրահի երկրորդ հարկում ներկայացված է գերմանական Teka ընկերության Küppersbusch պրեմիում տեսակի խոհանոցային և լոգասենյակի բարձրակարգ տեխնիկան, որն իր դիզայներական լուծումներով ճաշակ է թելադրում ոլորտում: