News.am-ը գրում է.

 

 

 Բրիտանիայում սիրահարված զույգը սեքսով է զբաղվել օդանավի սրահում՝ զարմացած եւ ցնցված ուղեւորների աչքի առաջ: Metro-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերից Իբիցա թռչող Ryanair ավիաընկերության օդանավում:

Ականատեսներին վկայակոչելով՝ պարբերականը հայտնում է, որ թռիչքի սկզբին զույգն արդեն հարբած էր: Սակայն երբ աղջիկը, ներքնաշորը հանելով, հեծնել է տղային եւ սկսել է «ոստոստել», ցնցված ուղեւորները, փորձելով շփոթմունքը թաքցնել, ծիծաղելով միմյանց հարցրել են՝ որեւէ մեկի մոտ պահպանակ կա՞: Իսկ ինչ-որ մեկը հեռախոսով զույգին նկարել է: Հետաքրքիր է, որ օդանավի անձնակազմը ոչ մի գործողություն չի ձեռնարկել կրքոտ սիրահարներին կասեցնելու համար: