Օրերս երգչուհի Գայա Արզումանյանը իր հանդիսատեսին հանձնեց «Ամեն ինչ կամ ոչինչ» տեսահոլովակը: Երգչուհին երգում ասես ինքն իր մասին պատմի, նա ունի ճանաչում, սեր, բայց անձնական կյանքում դատարկություն է: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայան խոսեց տեսահոլովակում ներկայացված հերոսուհու եւ իր նմանությունների մասին:

 

«Ի սկզբանե այս երգի խոսքերը մտածված էր մեր կողմից, որի մասին պատմեցինք Ավետ Բարսեղյանին, որից հետո նա մեզ ներկայացրեց մի փոքրիկ պատմություն մեկ մարմնում երկու կանանց պայքարի մասին: Պատմությունն առաջին անգամ ընթերցելուց հետո, այն անմիջապես ասոցացրի ինձ հետ. Այո, սա իմ պատմությունն է»,- նշեց Գայան:

 

Հարցին, թե երգի խոսքերին համապատասխան, ինքն էլ անձնական կյանք չունի՞, պատասխանեց.


«Մի քիչ չափազանցված կլինի, եթե ասեմ, որ անձնական կյանք ու երջանկություն չունեմ, քանի որ կողքիս ունեմ լավ ընկերներ ու հարազատ մարդիկ, եւ դեռ այսքանով բավարարվում եմ»


Խոսելով տեսահոլովակի մասին' երգչուհին նկատեց, որ հենց այդպիսի տեսահոլովակ էլ պատկերացրել են.


«Տեսահոլովակի գաղափարը կար, երբ երգը ստեղծման ճանապարհին էր: Տեսահոլովակը հենց այսպիսի սյուժետային զարգացում պետք է ունենար, քանի որ երգն այլ բան չէր թելադրում: Տեսահոլովակիս իրականացման համար վստահեցի իմ շատ սիրելի Հրանտ Մովսիսյանին: Մի քանի խնդիրներ ունեինք մեր առջեւ դրված, որոնք, կարծում եմ, կարելի է լուծված համարել»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։