ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի բնակչուհին երկու մետրանոց օձին բռնել է բարձերեսի միջոցով:
Կինը սողունին նկատել էր իր տան հյուրասենյակում: Կենդանուն բռնելուց հետո կինը նրան ազատ Է արձակել: Պատահարի տեսագրությունը հունիսի 8-ին հրապարակվել է ABC News-ի Twitter-ում: Տեսահոլովակը հավաքել է ավելի քան 1,4 հազար լայք: