Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Կարեն Ասլանյանը: Նրա հետ խոսել ենք «Առաջնորդները» հեռուստասերիալում իր կերտած դերի, որպես երգիչ ներկայանալու եւ առաջիկա անելիքների մասին:
 
 
«Մոտ երկու տարի նկարահանվեցի «Առաջնորդներում»: Այս հեռուստասերիալն ինձ շատ բան տվեց, կարեւորն այն էր, որ ես շատ սիրեցի կերպարս, եւ համապատասխանաբար՝ մարդիկ էլ սիրեցին Արամիկին: Ինձ հետ ոչ մի կապ ու նմանություն չունեցող հերոսի մարմնավորելը որքան բարդ, այնքան էլ հետաքրքիր էր»,- նշեց Կարենն ու շարունակեց խոսել իր հերոսի մասին.
 
 
«Նախ պետք է նշեմ, որ հնարավորություն ունեի իմպրովիզներ անել, որի համար շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին: Այդ իմպրովիզների շնորհիվ ես կարողացա  Արամիկին ներկայացնել ավելի հումորային եւ չարաճճի տղայի կերպարում, ով շատ անխելք է, բայց շատ սրտացավ իր ընտանիքի հանդեպ, չափազանց հարգում է ծնողներին, որոնց տված շփացած կյանքի պատճառով սխալներ է կատարում: Ես փորձում էի բալանսավորել Արամիկի սխալ քայլերն ու դրական կողմերը, որն էլ հեռուստադիտողին համոզեց, որ պետք չէ նրան ատել, պարզապես պետք է հասկանալ, որ սխալ ուղին է նրան ստիպել կատարել անթույլատրելի քայլեր»:
 
 
Կարեն Ասլանյանը երկարատեւ նկարահանումներից հետո չի շտապի հանգստանալ, նա արդեն իսկ նկարահանվում է նոր նախագծում, որի մասին հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ դրա իրավունքը չունենալու պատճառաբանությամբ:
 
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։