Երեկ կայացա «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթը, որին, ի դեպ, մասնակցում էր 26 աղջիկ՝ ԱՊՀ անդամ երկներից: Հայաստանը ներկայացնում էին Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը և Շուշան Երիցյանը, ում անունը, ի դեպ, երկար ժամանակ գաղտնի էր պահվում: Պարզ է, չէ՞, որ այն երկու աղջիկների անունները ձեզ ոչինչ չասացին, դե մի պարզ պատճառով, որ այդքան հայտնի չեն, որքան Շուշանը:

Հետաքրքիր է, որ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին՝ Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999 հաղթող Գոհար Հարությունյանը, երգչուհի Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը և ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը: Ձեզ համար ծիծաղելի չէ՞ այս կազմի անունները լսելը:

Շուշաան

Սա բացատրվում է միայն նրանով, որ այսպես ասած՝ լևի մրցույթ եք կազմակերպել հանուն Շուշանի հաղթանակի: Ուզում եք ասել, որ ժյուրիի կազմն այնքան հիացած էր Շուշանով, որ արդյունքում նա հաղթե՞ց: Ես այդպես չեմ կարծում, քանի որ ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ ո՞վ է այն բարերարը, ով հիացած է Շուշանի արհեստական գեղեցկությամբ:

Ուր ենք հասել, երբ մրցույթում հաղթում է նա, ում պլաստիկ վիրահատությունների թիվն ավելի շատ է, քան մրցույթի մասնակիցներինը: Ժամանակին Գոհար Հարությունյանն էլ Միսս ԱՊՀ էր ներկայացնում, բայց, ինչպես տեսնում եք, բնական գեղեցկությունն այլևս նորաձև չէ: