Լիլիթ Կարապետյանի որդին դարձել է 8 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ տղան տարեդարձը նշել է դասընկերների հետ.«Այս տարի ամենաերջանիկ ծնունդն ունեցավ Կարենս: Քանի որ հաճախ չեմ հասցնում նրա' դպրոցի հետ կապված հարցերով զբաղվել, չէի պատկերացնում, որ այդքան լավ դասընկերներ ունի»:

 

Երգչուհու խոսքով' որդու այս տարեդարձը տարբերվել է նախորդներից. «Այնպիսի սրճարանում էինք, որտեղ երեխաներն իրենց ձեռքով պատրաստած պիցցան համտեսեցին, այնուհետեւ փուչիկների շոուին մասնակցեցին, պարեցին եւ ուրախացան»:

 

Պարզվում է' օրվա հոբելյարներից է եղել նաեւ տղայի դասընկերուհին. «Կարծես հարսանիք լիներ. բոլոր հյուրերը մոտենում եւ երկուսին էին շնորհավորում:): Եվայի մայրիկն ասել է, որ աղջիկը Կարենին շատ է սիրում, քանի որ նա երբեք ոչ ոքի չի նեղացնում»:

 Լիլիթ Կարապետյանը` որդու հետ

Լիլիթ Կարապետյանը` որդու հետ

Լիլիթ Կարապետյանի որդու տարեդարձին

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։