Միջին վիճակագրական մարդը գրեթե չի հետաքրքրվում հնագիտական պեղումների արդյունքներով՝ կոտրված ամաններ, փշրված ոսկորներ… Ոչ մի հետաքրքիր բան չկա: Սակայն անցյալ տարի Թայվանում կատարված բացահայտումը բացառություն դարձավ: Գերեզմանային մնացորդների լուսանկարները տարածվեցին համացանցում: Սակայն ի՞նչ արտասովոր բան կար այնտեղ: Սա քարե դարի կնոջ կմախք է, ով դեռևս օրորում է իր նորածին երեխային:
Պեղումների պատմությունը
Պեղումները սկսվել են 2014 թ. և շարունակվել են շուրջ մեկ տարի: Հնէաբանների խումբը՝ Չու Վեյ-Լիի՝ Թայվանի ազգային գիտության թանգարանի աշխատակցի գլխավորությամբ աշխատել է Ան-հո անվանմամբ նեոլիթյան հրապարակում, որը 10 կմ հեռավորության վրա է գտնվում Թայվանի արևմտյան ափից: Մասնագետները կարծում են, որ ափի երկայնքը էականորեն փոփոխվել է և որ Ան-հոն մի ժամանակ ափամերձ գյուղ է եղել: Այստեղ գտնվել են շնաձկների հարյուրավոր ատամներ, սակայն թե ինչի համար են դրանք օգտագործվել մարդկանց կողմից՝ դեռևս հայտնի չէ: Ան-հոյի բնակիչներն, ամենայն հավանականությամբ, պատկանում էին նեոլիթյան Դաբենքենգ մշակույթին:
Դաբենքենգի մարդիկ առաջին թայվանացցի ֆերմերներն էին, որոնք, հնարավոր է, եկել են հարավային և հարավ-արևելյան Չինաստանից շուրջ 5 հզ տարի առաջ: Կենցաղում նրանք օգտագործում էին խեցեղեն և քարե գործիքներ: Այս մշակույթը համարվում է նեոլիթյան հնագույն մշակույթը, որը հայտնաբերվել է Թայվանում:
Չնայած որ Չինաստանում Դաբենքենգի դարաշրջանը շարունակվել է մինչև մ.թ.ա. 3 հզ թվականը, թայվանական Դաբենքենդը դադարել է գոյություն ունենալ դեռ մ.թ.ա. 4500 թվականից: Սակայն հենց Թայվանից սկսած է մշակույթը տարածվել դեպի հարավ-արևելյան Ասիա և Օվկիանիա: Հնարավոր է, սրանք առաջին մարդիկ էին, որոնք ավստրոնեզյան լեզվով էին խոսում, իսկ նրանց ժառանգներն այժմ ապրում են Թայվանում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում:
Մոր և նորածնի հուզիչ պատմությունը
Ան-հոյում գտնվել են 48 գերեզմաններ, այդ թվում՝ 5-ը երեխաների: Ամենահետաքրքիրը այն մոր գերեզմանն էր, որը նայում է իր ձեռքերի մեջ գտնվող երեխային: Նրանց մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:
«Երիտասարդ կինը՝ երեխան ձեռքում, մեզ ամենից շատ զարմացրեց, - պատմում է Չու Վեյ-Լին, - Ես կարծում եմ, որ նրանց թաղել են տան տակ՝ ընտանիքին մոտ, սակայն այդ միտքը հաստատելու համար ապացույցներ են հարկավոր: Երբ նրանց գտանք, բոլոր հնէաբաններն ու աշխատակիցները շոկի մեջ էին»:
Մոր և երեխայի մնացորդների ուսումնասիրությունները (ներառյալ ԴՆԹ անալիզը), ինչպես նաև մնացած գերեզմանների հոտազոտումները շարունակվում են: Այն, ինչ այսօր հայտնի է, հետևյալն է. մոր հասակը մոտ 1,60 մ էր, երեխայինը՝ 50 սմ: Ածխածնային անալիզը ցույց տվեց, որ նրանք թաղվել են շուրջ 4800 տարի առաջ, սիկ դա քարե դարին է համապատասխանում: Մարմինները թաղված էին հստակ ուղղությամբ՝ հյուսիսից հարավ: Զարմանալի է այն, որ նրանք պառկած են եղել մեջքի վրա, իսկ մնացած գերեզմաններում մարդիկ թաղված են դեմքով դեպի գետինը: Ավելին՝ մոր դեմքը դեպի ներքև է ուղղված և նա 5 հզ տարի անց անգամ շարունակում է նայել իր փոքրիկ նորածնին: