Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն այսօր նշանադրվեց: Նրա ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է՝ Լոս Անջելեսից: Զույգն ամուսնությունից հետո բնակություն է հաստատելու ԱՄՆ-ում:

 

Երևանի ռեստորաններից մեկում կայացավ զույգի նշանդրեքի արարողությունը, որին ներկա էին հարազատները, ընկերները, ընտանիքի անդամները, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Երգիչ Սարգիս Ավետիսյանը, ով նույնպես ներկա էր նշանադրությանը, գեղեցիկ երգ է նվիրել զույգին, որի ներքո էլ նրանք պարել են։