Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը վերջին շրջանում բացի “Բարի լույս, հայեր” հաղորդաշարը վարելուց զբաղված է եղել “Արմենիա” հեռուստաընկերության “Խաղից դուրս” նոր հեռուստաֆիլմի նկարահանումներով: BRAVO.am-ի հետ զրույցում նա որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի նկարահանումների ընթացքի, առաջիկա պլանների մասին եւ ոչ միայն:

 

Ուրախ է “Խաղից դուրս”-ի դերասանական կազմում լինել

Ընդամենը մի քանի օրից հեռուստաֆիլմը եթերում կլինի ու հուսով եմ' կգնահատվի հեռուստադիտողի կողմից, քանի որ “Խաղից դուրս”-ի թե′ ստեղծագործական, թե′ դերասանական կազմը իրոք շատ լավն է: Ես էլ անչափ ուրախ եմ, որ ընդգրկված եմ դերասանական կազմում:

Գայանե Ասլամազյանը

Համաձայնել է

Անկեղծ ասած, հեռուսատֆիլմում մարմնավորածս դերի հետ կապված հետաքրքրիր պատմություն է տեղի ունեցել. սկզբում, ըստ սցենարի, ինձ համար ուրիշ դեր էր նախատեսված, բայց հետագայում ռեժիսորը որոշեց փոփոխություն կատարել ու մեկ այլ դեր վստահել: Այդ պահն ինձ համար դժվար ընկալելի էր, չնայած' համաձայնեցի ու կարծում եմ' ճիշտ որոշում կայացրի:

 

Որոշել է փոքր-ինչ հանգստանալ

Վերջին տարիներին ծանրաբեռնված նկարահանումներ եմ ունեցել: Այս շրջանում որոշել եմ փոքր-ինչ հանգստանալ ու մաքսիմալ ժամանակ անցկացնել տղայիս հետ, քանի որ միայն տանը, ընտանիքիս հետ եմ կարողանում լիարժեք հանգիստ վայելել: Ինձ ժամանակ է պետք ուժերս վերակագնելու համար: Բացի այս, ըստ իս, չի կարելի անընդհատ եթերում լինել, հեռուստադիտողն էլ պետք է քեզնից հանգստանա, հասցնի կարոտել: Կարծում եմ' սա է ճիշտը

 

Սիրում է, բայց չի հասցնում

Վերջին շրջանում զբաղվածության պատճառով չեմ հասցնում զբաղվել “Ասլամազյան” ցուցասրահի աշխատանքներով, չնայած' մեծ ցանկություն ունեմ, քանի որ շատ եմ սիրում արվեստը, այն ինձ շատ հոգեհարազատ է, մասնագիտությամբ էլ արվեստագետ եմ: Նաեւ կարծում եմ' մեր երկրի հիմնական ու անսպառ հարստությունը հենց մշակույթն է, որը պետք է հնարավաորինս պահպանել: