Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ ռեժիսոր Արեն Բայադյանին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։

 

Ստացված տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ մայիսի 21–ին ժամը 20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից Հրազդանի կիրճ մարդ է ընկել։

 

Մեկնած խումբը պարզել է, որ վայր ընկած քաղաքացին հանդիսանում է Արեն Բայադյանը։ Նա Շտապ օգնության մեքնայով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական քննություն, հետաքննությունը կպարզի, թե ինչ է եղել։