Mypage.am-ը գրում է.

Արդեն մի ամիս է, ինչ երգչուհի Ջուսի անձնական կյանքը դարձել է համացանցի քննարկման թեմաներից մեկը։ Իսկ այսօր առավոտյան համացանցում տարածվեց մի լուսանկար, որտեղ Ջուսը ներկայացել էր անկեղծ և բաց զգեստով։
Mypage.am-ը զրուցել է երգչուհու հետ նրա ապագա պլանների մասին և փորձել հասկանալ, թե ինչ լուսանկար է դա։ Ներկայացնում ենք Ձեզ Ջուսի հարցազրույցը ամբողջությամբ։ 

-Բարև Ձեզ սիրելի Ջուս, շնորհակալ եմ, հարցազրույցի առաջարկն ընդունելու համար։ Առաջին հարցը՝ այսօր առավոտյան համացանցում տարածվեց լուսանկար, որտեղ դուք բավականին բաց հագուստով պարում եք, կմանրամասնեք թե դա ի՞նչ լուսանկար է ու որտե՞ղ է արված։

-Դա իմ ելույթներից մեկն է, 2  մոդել տղաների հետ Երևանի ակումբներից մեկում։ Հիանալի փարթի էր, որի կարիքը այսօրվա երիտասարդությունը շատ ունի։ Ցավոք, այդպիսի շոուներ արդեն համարյա թե չեն լինում մեր երկրում։

-Դուք համարվում եք լրատվական կայքերի ամենաընթերցվող արտիստը, կգա՞ մի օր, որ Դուք արգելեք, որպեսզի Ձեր լուսանկարները վերահրապարակեն

-Նայած ինչ լուսանկարներ։ Կան լուսանկարներ, որոնք հիմա էլ արգելում եմ հրապարակել։ Լուրջ հարցազրույցի տակ մեկ էլ տեսնում ես  2008թ-ի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի կիսաբաց ֆոտոշարքից լուսանկար են դնում։ Դա չեմ սիրում։ Ամեն մի փոտոշարք ունի իր հատուկ պրոեկտը, որը լավն է հենց այդ կամ այս կոնկրետ թեմայի, ծրագրի շրջանակներում։ Լուրջ հարցազրույցի տակ գեղեցիկ էլ չի լինի դնել այդպիսի  ոչ համապատասխան լուսանկարներ։ Նաև կա մի փաստ՝ ես հիմա փոխվել եմ, աճել եմ որպես արտիստ և կին, և սիրում եմ, երբ դնում են նոր լուսանկարներ, այն, ինչ կամ ես հիմա։

-Հաջորդ հարցը՝ «Ջուս» արտիստը և Դուք իրական կյանքում տարբերվո՞ւմ եք

-Միանշանակ այո։ Ինձ համար առօրյան և բեմը 2 տարբեր աշխարհ են։ Առօրյայում Ջուսը շատ հանգիստ մարդ է, ով սիրում է ներդաշնակություն, հանգիստ և պոզիտիվ էմոցիաներ։ Բեմում Ջուսը խենթ է, շատ տարբեր, փոփոխական, և անգամ ինքը չգիտի, թե ինչ կարելի է իրենից սպասել այդ փայլերի բեմական աշխարհում։ Բեմը ինձ համար օդ է, և բժիշկ, որը ինձ բուժում է ցանկացած բարդ հոգեվիճակներից։

-Ե՞րբ կունենանք ձեզնից անակնկալներ, երբ կունենաք նոր տեսահոլոակներ ու երգեր։

-Նոր տեսահոլովակը՝ "CRAZY FREEDOM" Dj Blackeyi հետ կլինի սեպտեմբերին։ Սպասեք խենթ Ջուսին և էներգետիկ երգի։

-Հաջորդ հարցը՝ անձնական կյանքի նման ընթացքը Ձեզ հիասթափեցրե՞լ է, թե՞ Դուք պատրաստ եք նորից կառուցել Ձեր անձնական կյանքը

-Ես ծանր եմ տանում այն, ինչ հիմա կատարվում է ինձ հետ։ Ուղղակի չեմ ուզում,որ կողքիս մարդիկ ինձ հետ տխրեն և իմ խնդիրը կախեմ իրենց ուսերին։ Բայց բեմը օգնում է ինձ այդ ամենից դուրս գալ։ Իհարկե, մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ ընկերներին, ովքեր այս ծանր պահին իմ կողքին են։ Շատ եմ գնահատում իրենց։ Ապագայի մասին էլ միշտ մտածում եմ։Եթե գտնվի այդպիսի տղամարդ, ով ինձ կտա երջանկություն, ազատություն իմ սիրած գործի մեջ, ներդաշնակություն և խորը զգա ինձ, միգուցե կստեղծեմ իր հետ ընտանիք։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա և ամեն ինչ կդնի իր տեղը։

-Հատուկ մեր կայքի համար կպատմե՞ք Ձեր և Ձեր նախկին ամուսնու աղմկահարույց բաժանման այլ մանրամասներ, որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ

-Ես ուղղակի էլ այս թեմայով չեմ ուզում խոսել, քանի որ այն փակ գիրք է ինձ համար։ Ուղղակի ուզումեմ, որ նա երջանիկ լինի և իր հոգում սկսի ապրել ներդաշնակությունը։

Մաղթում ենք Ջուսին նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելք: