Գաբի Գալոյան, Սոնե Սիլվեր եւ Սյուզան Սեդրակյան. այս անգամ քննադատների թիրախում նշված երեք հայտնի հայուհիներն են: Համացանցում հայտնված հրապարակման համաձայն՝ նրանք չափից ավելի են միմյանց նման, ինչի պատճառը կարող է լինել կամ նույն դիմահարդարի, կամ միեւնույն պլաստիկ վիրաբույժի մոտ այցելելը: Ո՞վ է մյուսին նմանակում, կամ նմանակո՞ւմ են արդյոք՝ վիրտուալ տիրույթում այս հարցերը վերջին օրերն հաճախ կարելի է լսել:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսել է երգչուհի Սոնե Սիլվերի հետ, ով նախ շեշտեց.
«Ինքս ինձ չեմ նմանեցնում ոչ Գաբիին, ոչ էլ Սյուզանին: Եվ առհասարակ, ես ինչ-որ մեկին նմանվելու խնդիր չունեմ: Ես երբեք չեմ փորձել որեւէ մեկին կրկնօրինակել, ես սիրում լինել օրիգինալ ու չկրկնվող: Երբ արտաքինիս հետ կապված փոփոխություներ եմ արել, ապա դա արել եմ բացառապես իմ ցանկություններից ելնելով, այլ ոչ թե մեկին նմանվելու նպատակով: Մեկը մյուսին նմանակելը բնորոշ է այն աղջիկներին, ովքեր ինքնահաստատված չեն: Պետք չէ քննադատել գեղեցիկը, պետք է պարզապես հիանալ»:
«Հարկավոր է ընդունել, որ դիմահարդարումը եւս ենթարկվում է նորաձեւությանը, որոնց հետեւում են թե Make up արտիստները, թե նորաձեւությունը գնահատող աղջիկները: Այսինքն՝ հետեւելով Make up-ի տենդենցներին, ոչ թե դիմագծերի, այլ դիմահարդարման առումով որոշակի նմանությունների կարող է բերել: Տվյալ լուսանկարում մենք երեքս էլ նմանատիպ Make up-ով ենք, բայց ոչ միեւնույն ոճով: Աշխարհահռչակ աստղերը եւս հետեւում են դիմահարդարման տենդեցներին եւ կարող ենք նրանց եւս նմանեցնել իրար, բայց չէ որ դա կապ չունի արտաքին նմանության հետ»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։