Կյանքի 95-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել է Մոսկվայի իր տանը:

 

Հրաժեշտի եւ հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է թատրոնի ներկայացուցիչը:


Իրինա Կարտաշեւան ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 4-ին: 1947 թվականից ծառայել է Մոսսովետի անվան թատրոնում:

 

Թատերական աշխատանքներից բացի, նա մասնակցել է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ-Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմերը: