Երեկ՝ ապրիլի 12-ին, Երևանում կայացավ Մոտի, Քրիստինա Սիի և L'One-ի համերգը։ Համերգին պետք է մասնակցություն ունենար նաև Black star-ի հիմնադիր ռեփեր Տիմատին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նա չկարողացավ բեմ դուրս գալ։ Համերգին ելույթ ունեցավ հայազգի երգչուհի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան) և կատարեց Սիլվա Հակոբյանի «Գիշերը» երգը, որը նրա համար Տիմատին էր ընտրել։ Քրիստինան իր կատարումից փոքրիկ հատված հրապարակել է Ինստագրամում։ «Բառերով չեմ կարող արտահայտել, սիրտս էր երգում։ Շնորհակալ եմ Երևան․․․մինչ նոր հանդիպում։ Ի դեպ, սպասեք Իլդարովիչին ու նոր տպավորություններին»,- տեսանյութը մեկնաբանել է Քրիստինա Սին։