Ամերիկաբնակ դերասան Վահագն Ստեփանյանը երեք տարի անց առաջին անգամ Երեւանում է:

 

«Երեք տարի, երեք ամիս, երեք օր Հայաստանում չեմ եղել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դելոն՝ նկատելով, որ ընտանիքից ու սիրելի երկրից երեք տարի հեռու լինելն իր կյանքի ամենամեծ փորձությունն է համարում, միաժամանակ, հենց այդ երեք տարիների ընթացքում էլ նա ստեղծեց իր երջանիկ ընտանիքը.

 

«Վերջին տարիներին ես ինձ բացառապես նվիրեցի իմ ընտանիքին: Իսկ վեց ամիս առաջ ծնվեց իմ հրաշք ոդրին, ով փոխեց մեր կյանքն ու մեզ ամենաերջանիկը դարձրեց: Ես ընտանիք սիրող մարդ եմ ու ամեն ինչ արել եմ իմ ընտանիքում առողջ եւ հաճելի մթնոլորտ ստեղծելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցն, ով, ի դեպ, նշեց, որ կնոջ հետ զուգահեռ զբաղվում է որդու խնամքով եւ դա անում է մեծ հաճույքով՝ վայելելով որդու ամեն մի օրը:

 

Մեզ հետ զրույցում Վահագն Ստեփանյանը պատմեց, որ Երեւան է եկել շատ անակնկալ կերպով՝ հենց իր ծննդյան օրը.

 

«Մոտ մեկ ամիս առաջ մայրիկիս ծննդյան օրն էր, ու քանի որ մերոնք տղայիս չէին տեսել, որոշեցի կնոջս ու որդուս ուղարկել Հայաստան, որպեսզի վերջապես կայանար սպասված հանդիպումը, իսկ մայիսի 5-ին՝ ծննդյանս օրը, ես եկա ու անակնկալի բերեցի բացառապես բոլորին: Գալուս մասին տեղյակ էր միայն հարազատ եղբայրս: Մեր պայմանավորվածության համաձայն՝ նա այդ օրը մերոնց տարել էր հետաքրքիր մի վայր, որպեսզի առանց ինձ նշեն իմ ծննդյան օրը, այդ ժամանակ Skype-ով զանգեցի նրանց, խոսեցինք, շնորհավորեցին ինձ՝ մտածելով, որ ԱՄՆ-ում եմ, ու վայրկյաններ անց ներս մտա: Չեմ կարող նկարագրել մայրիկիս ուրախությունը, շատ հուզիչ էր ամեն ինչ, այդ րոպեները կյանքումս չեմ մոռանա»,- պատմեց Դելոն, ով այստեղ կլինի մեկ ամիս, այնուհետեւ կվերադառնա ԱՄՆ՝ կրկին գալու նպատակով.

 

«Սեպտեմբերին որդուս մեկ տարեկանն է, Աստված առաջ՝ նպատակ ունենք այստեղ նշելու: Այնպես որ, հիմա, երբ թղթաբանական հարցերը կարգավորված են, շատ հաճախ կգամ Հայաստան»,- նշեց նա:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։