Ժամանակին համացանցում բլոգերական մի գրառում հայտնվեց, որտեղ հայ հայտնիներից մի քանիսը քննադատվեցին Քիմ Քարդաշյանի հայտնի զգեստը կրկնօրինակելու համար: Բլոգերին ավելի շատ անհանգստացրել էր ոչ թե այն, որ զգեստն է շատ նման Քիմի շատ հայտնի զգեստին, այլ այն, որ այն կրում են այն հայտնիները, ում զգեստի այս մոդելը բոլորովին չի սազում ու ոչ շահավետ տեսանկյունից է ներկայացնում երգչուհիների ոտքերը, որոնք կարճ են ու հաստ: Խոստովանեմ, որ այս դիտարկման հետ չհամաձայնել չի կարելի: Եվ ահա բոլորովին վերջերս Սիլվա Հակոբյանն է նույն մոդելի զգեստ կրել և կրկին նույն պատմությունը՝ կարճ ու թմբլիկ ոտքեր, որոնք էլ ավելի են կորցրել իրենց տեսքը ոտքերը ընդգծող այս զգեստի շնորհիվ: