Հայկական շոուբիզնեսի ամենահայտնի աղջիկներին գիտեն բոլորը: Նրանց մենք ճանաչում ենք դեռ այն տարիքից, երբ շատ փոքր էին ու իրենց առաջին քայլերն էին անում արվեստում: Նրանցից ոմանք էլ հենց ծնված պահից են հայտնի, քանի որ ծնվել են ճանաչված արտիստների ընտանիքում: Հիմա նրանք մեծ են ու արդեն ինքնուրույն քայլեր են անում դեպի մեծ բեմ տանող ճանապարհին:
Բետտի
Էլիզաբեթ Դանիելյանը, ում շատերը գիտեն որպես Բետտի, ծնվել է 2003 թ. մարտի 7-ին: 14-ամյա այս գեղեցկուհուն գիտեինք շատ ավելի վաղ, քան եվրատեսիլյան նրա մասնակցությունը: Ավելի վաղ տարիքում Բետտին վարում էր հայտնի մանկական մի հաղորդում, և հաղորդավարությանը զուգահեռ՝ նաև երգում էր: Դե իսկ Եվրատեսիլին նրա մասնակցությունը աղջկան ճանաչում բերեց նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Սոֆի Դևոյան կրտսեր
Սոֆին ծնվել է հայտնի ընտանիքում:Մայրը երգչուհի է, տատիկը՝ հայտնի պարուհի: Սկզբում աղջկա՝ ֆիլմերում ու տարբեր նախագծերում նկարահանվելը շատերը վերագրում էին ոչ թե նրա տաղանդին, այլ ճանաչվածությանը: Սակայն աղջիկը մեծացավ ու ապացուցեց, որ իսկապես արժանի է իր ազգանվանը: Հիմա 15-ամյա Սոֆին ոչ միայն հիանալի պարուհի է, այլ նաև լավ դերասանուհի, ով ներկայումս խաղում է «Եղնիկների կածանը» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր կերպարներից մեկին:
Դալիթա
15-ամյա Դալիթա Ավանեսյանը նախքան Եվրատեսիլն արդեն ճանաչված էր: Աղջիկն այդ ընթացքում հասցրել էր մասնակցել տարբեր միջազգային մրցույթների ու հաղթանակներ գրանցել: Այժմ Դալիթա Ավանեսյանը սովորում է Հայաստանի Եվրոպական քոլեջի Կառավարման երկրորդ կուրսում, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցի «ջազ վոկալ» բաժնում, որտեղ ավարտել է 3 տարբեր բաժիններ՝ դասական վոկալ, դաշնամուր և կիթառ։ Ունի 16 հեղինակային երգ և 9 տեսահոլովակ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով։
Մեգգի
Մեգգի Բադիրյանը ծնվել է տիտղոսավորված գեղեցկուհու ընտանիքում և արդեն իսկ հանրության ուշադրության կենտրոնում էր: Մայրիկի բարեկազմ աղջիկը, սակայն, որոշեց իր ճակատագիրը կապել ոչ թե նորաձևության, այլ երգի հետ: Անցած տարի Մեգգին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, իսկ ներկայումս սեփական երգացանկով ելույթներ է ունենում տարբեր բարեգործական ու թեմատիկ միջոցառումներում:
Լիլիթ Թոխատյան
Լիլիթ Թոխատյանը ևս ճանաչված ծնողների դուստր է: Անչափ սիրված նրա կերպարը մանկական հաղորդումներից մեկում Լիլիթին իսկական աստղ դարձրեց դեռ վաղ հասակում: Իսկ ներկայումս Լիլիթը, բացի հաղորդավարությունից, փորձում է իր ուժերը նաև դերասանական արվեստում: Կինոում Լիլիթի մարմնավորած դերերից մեկը «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում է, որտեղ նա գլխավոր հերոսների դստեր դերում է:
Լիդուշիկ
Լիդուշիկը՝ Լիդա Առաքելյանը, ծնվել է 1999 թվականի օգոստոսի 11-ին Երևանում։ Երգել սկսել է 3 տարեկանից։ 2011-ին ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» ամենամյա մանկական մրցույթում՝ ստանալով մրցանակ RaiUno իտալական հեռուստաընկերության կողմից։ Լիդուշիկն այս շարքում միակ երգչուհին է, ով արդեն 10 տարի է տարբեր բեմերում, այդ թվում և՝ արտասահմանում հանդես է գալիս մենահամերգներով: Տաղանդավոր աղջնակը հիմա արդեն 18-ամյա օրիորդ է, ում այսօր էլ շատ հաճախ կարելի է տեսնել բարեգործական համերգների ժամանակ: