Բելգիայի Լիեժ քաղաքում մայիսմեկյան երթի ժամանակ անհայտ տղամարդը դանակով հարվածել է ձախ աշխատավորական կուսակցության մամլո քարտուղար Ռաուլ Հեդեբաուին: Այդ մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:

Քաղաքական գործչի վրա հարձակումը նկարահանել է ականատեսներից մեկը: Տղամարդը Հեդաբաուին մոտեցել է հետևից և դանակով հարվածել նրա ոտքին: Չնայած վիրավորված լինելուն, քաղաքական գործիչը ելույթ է ունեցել պլանավորված խոսքով, որից հետո նրան տարել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին և տեղափոխել Լիեժի դատախազություն: Հաղորդվում է, որ տղամարդը 40-50 տարեկան է, որը նախկինում իրավապահներին հայտնի էր որպես կարգազանց: