Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Instagram-ի իր էջում' կիսվելով Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերով:

 

«Կուզենայի տեսնել' ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվել և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ' կարո՞ղ եք դա անել: Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք' արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, թե արդյոք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի»,- մեջբերել է Քորթնի Քարդաշյանը' կիսվելով Ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների մասին տեսանյութով:

 

Քարդաշյանը նշել է նաև #1915, #armeniangenocide, #1915neveragain, #thepromise հաշթեգերը: