Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի խոսքով՝ հայ ժողովուրդը երբեք չպետք է բավարարվի Թուրքիայի կողմից որևէ նյութական կամ բարոյական փոխհատուցումով. «Ո՞վ է ասում, որ մեզ բավարարում է բարոյական կամ նյութական հարթությունում որևէ փոխհատուցում: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մենք ամբողջական փոխհատուցում ենք պահանջում, պահանջում ենք ամբողջ աշխարհի կողմից դատապարտում, որովհետև եթե տարիներ առաջ համաշխարհային հասարակությունը դատապարտեր Թուրքիային՝ նոր ցեղասպանություն չէր լինի. Ռոանդայի ցեղասպանությունը ու Հոլոքոստը չէր լինի»:

 

Արսեն Գրիգորյանը նշեց՝ թե ինչպես կվարվի աշխարհը ցեղասպանության փաստի հետ, կախված է հայկական պետականության ուժեղությունից. «Մեր իշխանությունը պետք է կարողանա համաշխարհային հասարակությանը դա պարտադրել, իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրք հասարակությունը, անկախ Թուրքիայի նախագահի դիրքորոշումից, պետք է իր գիտակցության մեջ մտցնի, որ այդ պետությունը մարդկության դեմ հանցանք է գործել: Թուրք ժողովուրդը դա պետք է հասկանա»,- նշեց երգիչը՝ հավելելով. «Այն, որ թուրքը չի փոխվել, փաստ է»: